Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 
  • Մի բաց աչք միշտ հետևում է քեզ

    Մի բաց աչք միշտ հետևում է քեզ

    23.05.2014| 11:22
    Ինչո՞ւ են մարդիկ այսքան դաժան ու անխնա իրենց շրջապատի, այն միջավայրի նկատմամբ, որտեղ ապրում են: Ո՞վ, ինչո՞ւ է ջարդել այս աղբարկղը, արմատախիլ արել կոկոններով ծաղկի թուփը: Ո՞Ւր է անհետացել նստարանի կողատախտակը: Հուշաղբյուրի կողքի գարշահոտությունը բնության քմահաճույքի հետ հաստատ կապ չունի, ոչ էլ կարկուտն է ջարդել կողքի տաղավարի երկաթաճաղերը:
  • Տերը բոլորիս արժանացնի  Իր Երկնային Արքայությանը

    Տերը բոլորիս արժանացնի Իր Երկնային Արքայությանը

    23.05.2014| 11:10
    Գրված է Աստծո խոսքում, որ վերջին ժամանակների նշաններից մեկն էլ այն է լինելու, որ մարդիկ տարաժամ են հեռանալու կյանքից։ Եթե երբևէ գնալու լինես գերեզմանոց, ապա ուշադիր զննիր գերեզմանաքարերի տարեթվերը և կհամոզվես, որ ծերության հասած քիչ մարդու կգտնես, իսկ դեռ կյանքը չապրած բազումների կհանդիպես։
  • Աղոթարան

    Աղոթարան

    23.05.2014| 00:33
    Պահապա՛ն ամենայնի Քրիստոս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա ցերեկ և գիշեր, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս և արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    23.05.2014| 00:32
    Դարձյալ բարձրացրի աչքերս և տեսա. ահա մի թռչող գերանդի։ Հրեշտակն ասաց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»։ Ասացի. «Թռչող գերանդի եմ տեսնում՝ քսան կանգուն երկարությամբ և տասը կանգուն լայնությամբ»։
  • Պատվերով համերգ Միացյալ ազգերի  կազմակերպությունից

    Պատվերով համերգ Միացյալ ազգերի կազմակերպությունից

    20.05.2014| 10:52
    Մայր Աթոռի մատենադարանի «Կլոր սեղան» կոչվող ժողովի մասնակիցներն այս անգամ ոչ միայն հոգևորականներն էին, այլև մանկավարժներ, որոնց անհանգստացրել էր ՄԱԿ-ի երեխաների պաշտպանության կոմիտեի հանձնարարականը, ըստ որի` առաջարկվում է հանել մեր դպրոցներից «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, որը մի քանի տարի առաջ էր ընդունվել կառավարության որոշումով:
  • «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ  սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք»

    «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեք»

    20.05.2014| 10:43
    Եկեղեցու մեծագույն վարդապետներից մեկը` սբ Հովհան Ոսկեբերանը, մեծ ներդրում ունի հոգևոր գրականության անդաստանում, հատկապես սուրբգրային մեկնությունների մեջ: Նրա բարոյախրատական ճառերը մշտապես եղել են արժեքավոր և ոգեշունչ: Խոսել է նաև սիրո մասին, ներկայացրել, թե այս աշխարհում ինչ կարևոր իմաստ ու նշանակություն ունի սերը դեպի ընկերն ու մերձավորը, ցույց տվել, որ ընկերոջ հանդեպ սերն արդեն իսկ մեծագույն իմաստներից մեկն է կյանքում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.05.2014| 00:25
    Արքա՛ երկնավոր, տո՛ւր ինձ Քո արքայությունը, որ խոստացար Քո սիրելիներին, և զորացրո՛ւ իմ սիրտը` ատելու մեղքը և միայն Քեզ սիրելու և Քո կամքը կատարելու, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    20.05.2014| 00:25
    Եվ շատ ազգեր կգնան և կասեն. «Եկե՛ք բարձրանանք տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով»։
  • Հաղթության և հավիտենական  կյանքի խորհրդանիշը

    Հաղթության և հավիտենական կյանքի խորհրդանիշը

    16.05.2014| 10:48
    Մեր կյանքում մշտապես լինում են հրաշքներ, սակայն նույնիսկ այդ հրաշքները տեսնելով` շարունակում ենք ապրել այն առօրյայով, որն ինքնակենտրոն է և առնչվում է մեր անձնական խնդիրներին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.05.2014| 00:11
    Խնամո՛ղ արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին և մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։